ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ գիտնականները՝ խոշոր դրամաշնորհի հաղթող

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի համալսարանական կրթության մեջ գերիշխող ուսուցողական ուղղվածությունից դեպի հետազոտականի վերափոխման գործընթացին:
Գիտական թիմի ղեկավար, պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծում, նեյրոգիտության նորարական հետազոտությունների զարգացում, ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման ու փոխանցման հմտությունների ձեռքբերում, վերապատրաստված ու բարձր որակավորմամբ մասնագետներով համալրում: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝ բարձրացնելով դրանց որակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը:
Գիտական թիմի ղեկավարը կարևորեց նաև ուսանողների ինտեգրումը գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև նրանց շրջանում հետազոտական մտածելակերպի զարգացումը: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նյութատեխնիկական բազան հարթակ կծառայի ինչպես այլ բուհերի ուսանողների, այնպես էլ գիտահետազոտական կենտրոնների գիտնականների աշխատանքների համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս տարի սա երկրորդ խոշոր հաղթանակն է «Հորիզոն 2020 Twinning» ծրագրից հետո:
Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ միջազգայնացման գործընթացում սա լուրջ մարտահրավեր է ԵՊԲՀ-ի համար: «Մեկ-երկու տարի հետո գիտության մեջ մենք կունենանք շոշափելի ձեռքբերումներ, որոնք կարող ենք ներկայացնել աշխարհին՝ դրան զուգահեռ շարունակելով գիտության մեջ մեր կողմից տարվող աշխատանքները՝ միջազգային քարտեզում տեղորոշելով Հայաստանի դերը՝ որպես բժշկագիտության ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցող երկիր»,-հավելեց պրոռեկտորը՝ շեշտելով, որ Բժշկական համալսարանը որդեգրել է քաղաքականություն. զարգացնել ուղեղի հիմնարար հետազոտությունները՝ արդյունքում ստեղծելով ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն:
Կոստանտին Ենկոյանը նշեց, որ նեյրոգիտության լաբորատորիայի ստեղծումը դարձավ զարգացման կորիզը՝ խթանելով երկու խոշոր դրամաշնորհայի ծրագրերում ԵՊԲՀ-ի հաղթանակը:
Առաջին դրամաշնորհային ծրագիրը՝ «Հորիզոն 2020 Twinning»-ը ինչպես կրթական, գիտական, այնպես էլ քաղաքական ձեռքբերում է Հայաստանի համար, որին լրացնելու է գալիս երկրորդ՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» ստեղծելու դրամաշնորհային ծրագիրը: «Դրանց մեկտեղումից՝ առաջինի դեպքում կպատրաստենք ճիշտ մեթոդաբանությամբ աշխատող կադրեր, իսկ երկրորդի արդյունքում կհամալրենք նյութատեխնիկական բազան՝ ձեռք բերելով մեծ թվով սարքավորումներ: Սկզբնական փուլում կապահովենք սովորողների հոսքը՝ ստեղծելով ուսանողական տարածք, որից հետո նրանք կսովորեն իրականացնել տարբեր հետազոտություններ»,-ավելացրեց գիտական թիմի ղեկավարը:
Գիտությունն ու կրթությունը մեկտեղելով՝ ԵՊԲՀ-ն պատրաստվում է ստեղծել նաև հարթակ, որտեղ կիրականացվեն թիրախային սեմինարներ, քննարկումներ ու հանդիպումներ: Այս նախագծի շրջանակում կթողարկվի նաև հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված մի շարք կրթական ծրագրեր և վերապատրաստումներ:
«Մենք շարունակելու ենք գիտության զարգացմանն ուղղված մեր ծրագրերը բոլոր ուղղություններով ՝ ձեռքբերումներին ավելացնելով նորերը»,-եզրափակեց գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն